Մարկ Էնթոնին ցանկանում է վրադարձնել Ջենիֆեր Լոպեսին
Մարկ Էնթոնիի և Ջենիֆեր Լոպեսի կրքոտ համբույրի պատմությունը չի կորցնում իր հնչեղությունը: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Լաս Վեգասում «Latin Grammy Awards» շոուի ժամանակ նախկին զույգը համբուրվել է բեմի վրա:
Այս միջադեպից հետո Շենոն դե Լիման` երգչի կինը, ամուսնալուծության հայտ է ներկայացրել` ակնհայտորեն ի վիճակի չլինելով մրցակցել Լոպեսի հետ, թեև Մարկն արել է ամեն ինչ հանգստացնելու ապարդյուն խանդը: Հայտնի երգչուհին ևս միայնակ է. վերջերս նա բաժանվել է իր ընկերոջից` Կասպեր Սմարթից:
Արևմտյան լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են նրանց վերամիավորման թեման, բայց աստղերից ոչ մեկը չի մեկնաբանել դա: Նախօրեին երգչին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ վերջինս իսկապես պատրաստվում է վերադարձնել նախկին կնոջը: Ըստ իրազեկ մարմինների` Էնթոնին մտածել է այս մասին, երբ իմացել է Լոպեսի և 29-ամյա Կասպերի բաժանման մասին: