Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանից ու երեխաներից առանձին է ապրում. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)
Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի ընտանիքում դժվար ժամանակներ են: Սկզբում՝ Փարիզում՝ Քիմի վրա հարձակումը, հետո ռեփերի նյարդային պոռթկումը, ինչը բերեց նրան հոսպիտալացման՝ այդ ամենը լավ ձևով չի անդրադարձել զույգի ամուսնության վրա: Հիմա էլ հայտնի է դարձել, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, ռեփերը առանձնացել է կնոջից ու երեխաներից ու վարձով է ապրում: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Աղբյուրների հաղորդմամբ՝ իրադարձությունների այսպիսի շրջադարձը կապված է այն բանի հետ, որ Քարդաշյանը չի ուզում, որ իր ամուսինն, ում վիճակը թեկուզ և ստաբիլիզացել է, որը, բայց և այնպես չի հանդիսանում հուսալի, գտնվի իրենց տղայի և աղջկա կողքին:
Աղբյուրները հայտնում են նաև, որ չնայած դժվարություններին, «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղը հավատում է, որ բուժումը, որ հիմա ստանում է իր ամուսինը, կօգնի իրենց հարաբերություններին:
Դա իսկական դժոխք էր: Քանյեի պահվածքը շատ վատ է անդրադարձել իրենց հարաբերությունների վրա: Բայց Քիմը թեթևություն է զգում նրանից, որ նա օգնություն է ստանում, ինչի կարիքն ունի: Նա կարծում է, որ դա կօգնի նրան ու իրենց ամուսնությանը:
Մեկ այլ աղբյուր հայտնում է, որ չնայած, որ Քանյեի ու Քիմի ընտանիքում իրոք խնդիրներ կան, այնուամենայնիվ, իրենց սերը դրանից չի պակասում:
Ինչպես յուրաքանչյուր հարաբերության մեջ, իրենց մոտ էլ կան հիասթափություններ ու խնդիրներ: Բայց նրանք սիրում են իրար: