Մեկամյա բաժանումից հետո Էնդրյու Գարֆիլդն ու Էմմա Սթոունը սիրո խոստովանություն են արել (լուսանկարներ)
Դերասանական հրաշալի զույգ Էնդրյու Գարֆիլդն ու Էմմա Սթոունը մեկամյա բաժանումից հետո բացահայտ խոստովանել են, որ դեռ սիրում են իրար: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Դերասանների մեջ սիրային հարաբերությունները ձևավորվել են դեռևս «Նոր Սարդ-մարդը» ֆիլմի նկարահանումներից առաջ և շարունակվել է 3 տարի: Հայտնի է, որ Գարֆիլդը Էմմային ամուսնության առաջարկ նույնպես արել է, բայց գործը հարսանիքին այդպես էլ չի հասել:
Չնայած երկար բաժանումին՝ սիրահարների երկրպագուները վստահ են, որ դերասանների վերամիավորման իրական հնարավորություններ կան: Վերջին ժամանակներում դերասաններն իրենց տված հարցազրույցների ժամանակ խոստովանել են, որ միմյանց հանդեպ տածած զգացմունքը դեռ չի մարել: