Հայտնի է Միլա Կունիսի և Էշթոն Քաթչերի որդու անունը
Հայտնի է հոլիվուդյան դերասաններ Միլա Կունիսի ու Էշթոն Քաթչերի որդու անունը: Այս մասին գրում է A Plus-ը:
Ըստ լրատվամիջոցների՝ դերասանները երկար ժամանակ չէին կողմնորոշվում՝ ինչ անուն դնել: Քաթչերը որոշ ժամանակ ցանկացել է փոքրիկին Հոկայ անվանել Այովա նահանգի Համալսարանի խորհրդանշի պատվին: Սակայն, Միլան համաձայն չի եղել:
Փոքրիկի երկրորդ անունը Պորտվուդ է:
Քաթչերը նույնպես հայտնել է, որ ցանկանում է, որ իր երեխաներն ինքնուրույն որոշեն՝ ցանկանում են արդյոք հանրային կյանքով ապրել, թե՝ ոչ: