Կիրկորովը մեծ շուքով նշել է դստեր տարեդարձը
Ռուսական էստրադայի թագավոր Ֆիլիպ Կիրկորովը մեծ շուքով նշել է դստեր՝ Ալլա Վիկտորյայի ծննդյան օրը: Վերջինս դարձել է 5 տարեկան: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ներկա են գտնվել բազմաթիվ հյուրեր, ովքեր Կիրկորովի աստղային ընկերներն են: Տարեդարձի ժամանակ կազմակերպվել են մանկական զանազան մրցույթներ, ցուցադրվել են անիմացիաներ, ինչպես նաև հատուկ փոքրիկի համար պատրաստվել էր շքեղ տորթ:
Հյուրերի թվում է եղել երգչուհի Անաստասիա Ստոցկայան, ով նշել է, որ շատ ուրախ է, որ իր և Կիրկորովի երեխաները ընկերացել են և երեխաների շփումը միմյանց հետ շատ կարևոր է: Իսկ այս հիանալի տոնն ըստ երգչուհու միշտ վառ նշելը պետք է, քանի որ երեխաները պետք է մանկության օրերը վառ հիշեն: