Ի՞նչ է սպասվում «Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանում (լուսանկարներ)
«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի 7-րդ սեզոնին դեռ երկար կսպասենք: Իսկ մինչ այդ սերիալում Սանսա Ստարկի դերակատար Սոֆի Թըրները պատմել է, թե իր կերպարին ինչ է սպասվում 7-րդ սեզոնում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Սանսա Ստարկը եղբոր՝ Ջոն Սնոուի հետ 6-րդ սեզոնի վերջին սերիաներում վերջապես կարողացավ վերադառնալ տուն՝ Վինտերֆելտ: Բայց, դերասանուհու խոսքով, Սանսայի հաղթարշավը երկար չի տևի:
«Նա իշխանությունն իր ձեռքն է վերցրել, և դա իրեն սազում է: Միևնույն ժամանակ նա ավելի ու ավելի է կորցնում իր ինքնավստահությունը, որովհետև իր դիրքին ինչ-որ բան խանգարում է»,- վերջերս տված հարցազրույցի ժամանակ պատմել է Թըրները:
Նույնպես Սոֆի Թըրները փակագծերը բացել է մյուս հերոսների ճակատագրերի մասին:
«Ամենից շատ ինձ մտահոգում է այն, որ նոր սեզոնում բոլոր գլխավոր հերոսները մեկտեղ են հավաքվում: Դա շատ հետաքրքիր է, և զգացվում է, որ պատմույթունն ավարտին է մոտենում»,- ասել է Սոֆի Թըրները:
Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» սերիալի 7-րդ սեզոնը կլինի նախավերջինը: Այն կներառի 7 սերիա՝ 10-ի փոխարեն: