Տատյանա Բուլանովան բաժանվել է ամուսնուց
Երգչուհի Տատյանա Բուլանովան հայտարարել է իր բաժանության մասին: Վերջինս բաժանվել է Վլադիսլավ Ռադիմովից՝ 11 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին գրում է Rambler-ru-ն՝ հղում տալով երգչուհու Instagram էջում կատարած գրառմանը:
Երգչուհին մասնավորապես գրել է. «Շնորհակալ եմ քեզ այս 11 տարիների համար: Այո՛, եղել են և՛ լավ, և՛ ոչ այնքան լավ պահեր, սակայն ես շնորհակալություն եմ հայտնում ճակատագրին՝ քեզ հանդիպելու համար: Իմացի՛ր, որ դու ամեն դեպքում ինձ համար կմնաս հարազատ մարդ և միշտ կարող ես ամեն հարցում հույսդ ինձ վրա դնել: Ես քեզ պատրաստ եմ սատարել ամեն հարցով»: