Միսս Մինեսոտա գեղեցկության մրցույթի մասնակիցը բեմ է դուրս եկել հիջաբով (լուսանկար)
ԱՄՆ-ի Միսս Մինեսոտա գեղեցկության մրցույթի մասնակից Հալիմա Ադենը դարձել է մրցույթի պատմության մեջ առաջին մասնակիցը, որը բեմ է դուրս եկել հիջաբով և բուրկինիով: Տասնիննամյա գեղեցկուհին ծնվել է Սոմալիում, յոթ տարեկանից ծնողների հետ եկել է Ամերիկա:
Կրոնական յուրահատկությունները նա վաղ է զգացել` երկար ժամանակ մտածելով, որ դա վատ է: Ինչպես իր ներգաղթյալ հայրենակիցների մեծ մասը` Հալիման ևս մտածել է, որ ամբոխից տարբերվելը վատ է, բայց ժամանակի ընթացքում նա փոխել է իր կարծիքը:
«Երկար ժամանակ ես կարծում էի, որ ուրիշ լինելը լավ չէ, բայց մեծանալով հասկացա, որ բոլոր մարդիկ տարբեր են: Եթե բոլորը նույնը լինեին, ձանձրալի կլիներ: Ես ուզում եմ ասել, որ հիջաբը ճնշման խորհրդանիշ չէ, այլ գիտակցված ընտրություն: Իմ ընտրությունը: Ես ուզում եմ ցույց տալ, որ հնարավոր է լինել միաժամանակ ևˊ գեղեցիկ, ևˊ համեստ», - ասել է Հալիման: Ըստ աղջկա` ներգաղթյալների նոր սերունդը արագ ձուլվում է, բայց ինքը կատարել է իր ընտրությունը. պահպանել իրենց մշակույթը և ավանդույթները: