Ջոլին նիհարել է մինչև 34 կգ. ԶԼՄ-ներ
Արևմտյան լրագրողներն անհանգստացած են. դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելու և դատական գործընթացում պարտվելու անհանգստությունների պատճառով նիհարել է մինչև 34 կիլոգրամ: Շատ հնարավոր է, որ շուտով նրան կհոսպիտալացնեն: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Radar Online»-ին:
Ինչպես հայտնել են աստղին մոտ լրագրողները, նա «ոչնչացել էր» այն լուրից հետո, երբ Բրեդ Փիթից հանեցին մեղադրանքն ու նրան անմեղ ճանաչեցին երեխաների հետ դաժան վարվելու գործում: Դերասանուհու ծանոթների խոսքով՝ Ջոլին գրեթե պոկում էր իր մազերը, երբ իմացավ դրա մասին: Նա սաստիկ բարկացած էր:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում պարբերաբար հաղորդագրություններ էին լինում դերասանուհու հիվանդագին նիհարության մասին, իսկ ամուսնալուծության ֆոնին նա դադարել է սնվել:
Ըստ լուրերի՝ նիհարել է նաև Բրեդ Փիթը: