Ամերիկյան «Համիլթոն» մյուզիքլը 1 շաբաթում աշխատել է 3,3 միլիոն դոլար
Ամերիկյան «Համիլթոն» մյուզիքլը ռեկորդ է սահմանել՝ Բրոդվեյի ներկայացումների մեջ մեկ շաբաթվա ընթացքում աշխատելով ամենաբարձր գումարը՝ 3,3 մլն դոլար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ Բրոդվեյի համար սա ահռելի ցուցանիշ է, քանի որ 1 շաբաթվա ընթացքում ժողովրդականություն վայելող շատ քիչ թվով թատրոններն են հավաքել 1մլն դոլար:
«Համիլթոն»-ը առաջին բրոդվեյյան մյուզիքլն է, որ մեկ շաբաթվա ընթացքում, բեմադրվելով ընդամենը 8 անգամ, աշխատել է 3,3 մլն դոլար: