Վիկտորյա Բեքհեմը դստեր նկարով շապիկ է ստեղծել (լուսանկար)
ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Վիկտորյա Բեքհեմը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված շապիկների նոր շարք է պատրաստել: Այս մասին գրում է Bigmir.net-ը:
Արդեն երեք տարի շարունակ դիզայներ Վիկտորյա Բեքհեմը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված էքկլյուզիվ շապիկներ է պատրաստում: Այս տարին նույնպես բացառություն չէր:
Այս անգամ դիզայների հետ համագործակցել է նաև նրա 5-ամյա դուստրը՝ Հարփեր Սևեն Բեքհեմը:
Աղջկա նկարած կարմիր ժապավենով մարդուկը զարդարում է շապիկները: