Թագաժառանգ Ուիլիամին դուր չի գալիս արքայազն Հարրիի սիրեցյալի հանդեպ մամուլի ուշադրությունը (լուսանկարներ)
Թագաժառանգ Ուիլիամին նույնպես անհանգստացնում է լրագրողների ցուցաբերած մեծ ուշադրությունը արքայազն Հարրիի սիրեցյալին՝ դերասանուհի Մեգան Մարկլին, լրագրողների ցուցաբերած մեծ ուշադրությունը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նշենք, որ «Ֆորս-Մաժոր» ամերիկան բազմասերիանոց ֆիլմի աստղ Մեգան Մարկլի և նրա ընտանիքի հանդեպ լրագրողների ուշադրությունն էլ ավելի ուժեղացավ, երբ դերասանուհու և արքայազնի սիրավեպն սկսեց լրջանալ:
Արքայազն Հարրին պաշտոնապես դիմել է լրագրողներին՝ խնդրելով, որ նրանք այլևս չհետապնդեն իր սիրելիին:
«Ես հասկանում եմ, որ դուք հետաքրքրված եք ինձանով: Բայց խնդրում եմ հարգել իմ անձնական կյանքը»,- գրել էր արքայազնը:
Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլիամը Մեգանի նկատմամբ լրագրողների հետապնդումների հետ կապված նույնպես հայտնել էր իր անհանգստությունը: Նա պաշտպանել էր եղբոր տեսակետն ու խնդրել հանգիստ թողնել նրանց: