Կադիրովին նմանակելուց հետո համացանցի օգտատերերն անհանգստացած են Միխայիլ Գալուստյանի առողջությամբ (լուսանկարներ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՈՒՀԱ-ի (КВН) հոբելյանական երեկոյի ժամանակ հայ հումորիստ Միխայիլ Գալուստյանն իր ելույթի ընթացքում նմանակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին: Դերասանը կարողացել է հմտորեն ընդօրինակել նրան շարժուձևն ու խոսելաոճը: Գալուստյանի ելույթը շատ է դուր եկել համացանցի օգտատերերին, և նրանք այդ ելույթը համարել են հրաշալի: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Սակայն օգտատերերը նաև նկատել են, որ այս ելույթից հետո հումորիստին կարող է վտանգ սպառնալ: Այս մասին մտավախություններով շատերը կիսվել են սոցցանցերի իրենց էջերում: