Պուգաչովան պատմել է՝ ինչպես գտնել երազների տղամարդուն
Ռուսական շոու-բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովան վերջերս Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած «Золотой граммофон» մրցանակաբաշխության ժամանակ պատմել է, թե ինչպես է իրեն փաղաքշական ձևով դիմում իր ամուսինը՝ հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը, ինչպես նաև խորհուրդներ է տվել ռուս հաղորդավարուհուն, թե ինչպես գտնել երազանքի տղամարդուն: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Սկզբից Ալլա Պուգաչովան հաղորդավարուհի Ալլա Միխեևային հարցրել է, թե քանի տարեկան է նա: Լսելով պատասխանը՝ Պուգաչովան կատակել է և ասել. «Նա պարզապես դեռ չի ծնվել»:
Պուգաչովայի հումորն առաջիններից նկատել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, ով այդ օրը ստացավ իր 21-րդ մրցանակը և Instagram-ի իր էջում հրապարակեց Պուգաչովայի հետ հարցազրույցից մի հատված