Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները Ջոնի Դեպպին «հայրիկ» են անվանում
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի և դերասան Ջոնի Դեպպի սիրավեպի մասին առաջին լուրերը հրապարակվեցին դերասանուհու ամուսնալուծությունից մեկ շաբաթ հետո: Դրանից հետո, սակայն, ոչ մի հաստատում կամ հերքում պաշտոնապես չի եղել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Այժմ արևմտյան տաբլոիդները հավաստիացնում են, որ ամուսնալուծված զույգի՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաները Ջոննի Դեպպին «հայրիկ» են վանվանում: ««National Enquirer»-ը հաղորդում է, որ Ջոնին պարբերաբար այցելում է Անջելինա Ջոլիին և նրա երեխաներին Լոս Անջելեսի արվարձաններում:
Հենց շնորհիվ հաճախակի այցերի էլ հոլիվուդյան ամենասիրված զույգերից մեկի երեխաները Ջոնի Դեպպին սկսել են «հայրիկ» անվանել, ավելի ճիշտ «Ջոննի հայրիկ»: