Ադելը լքում է ԱՄՆ-ն. պատճառը Թրամփն է
Ադելը վերջին շրջանում հաճախակի է աղմկահարույց հայտարարություններով հանդես գալիս: Երգչուհին վերջերս խոսեց այն մասին, որ հանուն ընտանիքի լքում է բեմը, որին հետևեցին երկրորդ երեխայի ծննդյան և իր սիրեցյալի հետ ամուսնանալու մասին լուրերը: Այժմ այս ամենին ավելացել է նաև երկրից տեղափոխվելը:
Բրիտանացի երգչուհին վերջերս է տեղափոխվել Միացյալ Նահանգներ, սակայն որոշել է մեկնել երկրից: Մի շարք պատճառներ կան, և դրանցից մեկը Դոնալդ Թրամփն է:
Բանն այն է, որ Ադելը կոչ էր անում քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին և պատրաստ էր ապրել մի երկրում, որը ղեկավարելու էր կին: Այժմ հանրապետականի հաղթանակից հետո բրիտանուհին որոշել է հեռանալ:
Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրերը նշում են, որ նման որոշում նա դեռ պետք է ընդունի: Սակայն Ադելի համար հեշտ չէ, քանի որ նա սովորել էր ԱՄՆ-ի ազատ ապրելակերպին, եղանակին, բացի այդ նրա երեխան արդեն սկսել է սովորել տեղի դպրոցում: Այնուամենայնիվ, Բրիտանիայում Ադելն իրեն անկաշկանդ է զգում, շրջապատված հարազատ մարդկանցով: