Ջիջի Հադիդը ներողություն է խնդրել Մելանյա Թրամփին նմանակելու համար
Ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը ներողություն է խնդրել Մելանյա Թրամփից վերջինիս նմանակելու համար: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հեռուստահաղորդավարուհին թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որում գրել է, որ այն, ինչ հեռուստադիտողն ու հանդիսատեսը տեսան մրցանակաբաշխության ընթացքում, պարզապես հումոր էր, որն արված էր բարի սրտով:
«Ես ենթադրում եմ, որ Մելանյան հասկանում է շոու-բիզնեսից և այն, թե ինչպես են գրվում ու անցկացվում նմանատիպ շոուները: Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից ում վիրավորել եմ և մեր երկրին ամենալավը մաղթել»,- գրել է Ջիջի Հադիդը:
Հիշեցնենք, որ «American Music Awards» մրցանակաբաշխության ընթացքում Ջիջի Հադիդը ծաղրել էր նորանշանակ նախագահի տիկնոջը` սլավոնական ընդգծված շեշտադրությամբ նմանակելով վերջինիս խոսքը: Մոդելի վարմունքին հանրությունը ոչ միանշանակ էր վերաբերվել: Սոցիալական կայքերի օգտատերերը քննադատել էին մոդելի անհաջող հումորը և և այն ռասսիստական անվանել: