Իրանը ծանր ջրի ավելցուկը Օման է տեղափոխել
ՄԱԳԱՏԷ-ի արած դիտողությունից հետո Իրանը ծանր ջրի ավելցուկն Օման է տեղափոխել այն բանից հետո: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում տալով Իրանի Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Բեխրուզա Կամալվանդինի կատարած հայտարարությանը:
«Հաշվի առնելով ծանր ջրի գնման մասին օտարերկրյա ֆիրմաների ու պետությունների հետ բանակցություններում առկա առաջընթացը՝ Իրանն իր ունեցած որոշ ավելցուկը Օման է փոխադրել»,- հայտարարել է նա:
Ամսվա սկզբին ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանում ծանր ջրի պաշարները հասել են 130․1 տոննայի, մինչդեռ՝ թույլատրելի սահմանը 130 տոննա է։