Մերիլին Մոնրոյի ժամացույցն աճուրդում վաճառվել է 25.000 դոլարով
Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ 25.000 դոլարով վաճառվել է Մերլինին Մոնրոյի «Blancpain Cocktail Watch» ժամացույցը: Աճուրդը տեղի է ունեցել «Julien's Auctions» աճուրդի տանը:
Ժամացույցի նոր տիրոջ անունն առայժմ չի հրապարակվում:
Նշվում է, որ ադամանդապատ ժամացույցը ժամանակին պատվիրել է հենց դերասանուհին:
Նշվում է նաև, որ մի քանի օր տևած աճուրդի ընթացքում վաճառվել է նաև Մերիլին Մոնրոյի այն զգեստը, որով նա 1962թ.-ին ներկայացել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան խնջույքին: