Կոնգրեսը կարող է Թրամփին խանգարել Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթել
ԱՄՆ-ի Կոնգրեսը Ռուսաստանի քաղաքականության դեմ ուղղված նոր օրինագծեր է մշակում և կարող է խանգարել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին երկու երկրների միջև լավ հարաբերություններ ձևավորել: Այս մասին հայտնում է Tасс-ը:
Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության հեռանկարի հիմնական ընդդիմացողները ազդեցիկ հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնն (Արիզոնա նահանգ) ու Լինդսի Գրեմն են (Հարավային Կարոլինա նահանգ):
Նշվում է նաև, որ նոր օրինագծերի մշակման և լրացուցիչ միջոցառումների, այդ թվում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման աշխատանքներ են տարվում և՛ Սենատում և Ներկայացուցիչների պալատում: Բացի դա, «The Washington Post»-ի տեղեկություններով՝ Մաքքեյնն ու Գրեմը Ռուսաստանի հետ կապված Թրամփի քաղաքականությանը հակազդող հստակ ծրագիր ունեն: