Ջիջի Հադիդը ծաղրել է Մելանյա Թրամփին (տեսանյութ)
«American Music Awards» մրցանակաբաշխության ընթացքում ամերիկացի մոդել և հեռուստահաղորդավարուհի Ջիջի Հադիդը նմանակել է Միացյալ Նահանգների նոր առաջին տիկնոջը` Մելանյա Թրամփին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Մոդելը սլավոնական ընդգծված շեշտադրությամբ ասել է. «Ես սիրում եմ իմ ամուսնուն` Բարաք Օբամային, և մեր երեխաներին` Սաշային ու Մալիային»:
21-ամյա հաղորդավարուհին կատակի միջոցով ակնարկել է այն, որ նախագահի տիկինը նախընտրական քարոզչության ընթացքում նույնությամբ կրկնել է Միշել Օբամայի խոսքը: