Ջասթին Բիբերը և Արիանա Գրանդեն դարձել են «American Music Awards»-ի մրցանակակիրներ
ԱՄՆ-ում տեղի է ունեցել «American Music Awards» մրցանակաբաշխության արարողությունը: Այս մաիսն տեղեկացնում է Associated Press-ը:
Տարվա արտիստ է ճանաչել երգչուհի Արիանա Գրանդեն, իսկ տարվա հայտնություն` «One Directio» խմբի նախկին անդամ Զեյն Մալիկը:
Ջասթին Բիբերը մրցանակ է ստացել լավագույն տեսահոլովակի, նաև լավագույն երգի և փոփ/ռոք ժանրի լավագույն ալբոմի համար: Բացի այդ, նա դարձել է փոփ/ռոք ժանրի լավագույն երգիչը:
Նույն անվանակարգի լավագույն երգչուհին դարձել է Սելենա Գոմեսը: Բեյոնսեը նշվել է «Տարվա շրջագայություն» անվանակարգում:
Ի թիվս այլ հաղթողների նշվում են «Twenty One Pilots» խումբը, Դրեյքը, Ռիհանան, Էնրիկե Իգլեսիասը, Ադելը: Պատվավոր մրցանակը ստացել է Սթինգը: