Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2016»-ում գրավեց 2-րդ հորիզոնականը
Քիչ առաջ Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրեցին Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը:
Նրանք ներկայացան 2-րդ համարի ներքո՝ երգելով Ավետ Բարսեղյանի և Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:
Ժյուրիի քվեարկության արդյունքում՝ Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրեցին մրցույթի 2-րդ հորիզոնականը` հավաքելով 232 միավոր: «Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչը: