Ջոլին լուրջ հայտարարությամբ է հանդես եկել
Ամեն օր համաշխարհային հասարակությունը հետևում է հոլիվուդյան ամենագեղեցիկ և հայտնի զույգի ամուսնալուծության գործընթացի նոր բեկումներին: 41-ամյա Անջելինա Ջոլին և պաշտոնապես դեռևս նրա ամուսին Բրեդ Փիթը սկսել են ամուսնալուծության գործընթացը, որին մասնակցում են այնպիսի քանակությամբ մարդիկ, որ տեղեկությունների տարածումը տեղի է ունենում օրվա մեջ մի քանի անգամ: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Դրանից մենք գիտենք, որ համաշխարհային աստղերն իրար պատերազմ են հայտարարել: Եվ ահա Անջելինա Ջոլին տեսաուղերձ է հղել, որում հանդես է եկել լուրջ հայտարարությամբ:
Բազմազավակ մայրը հանդես է եկել երեխաների հանդեպ տարվող միջազգային քաղաքականությանը կողմ: Սակայն Ջոլիի ուղերձը չեն նկատել իրավապաշտպանները: Բոլորը հիմնականում քննարկում են այն, թե ինչպիսի տեսք ունի դերասանուհին: Զարմանալիորեն նա հիանալի տեսք ունի: