Գորիս-Որոտան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 249-250-րդ կմ-ում` Գորիս-Որոտան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են:
Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների
կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի
երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: