Մարկ էնթոնին և մոդել Շենոն դե Լիման Ջենիֆեր Լոպեսի պատճառով բաժանվել են
Հայտնի երգիչ Մարկ էնթոնին և վենեսուելական մոդել Շենոն դե Լիման բաժանվել են: Արևմտյան լրատվամիջոցները վստահեցնում են, որ լուրը իրական է և կասկածի կարիք չկա: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Աստղային զույգը սկսել էր հանդիպել 2012 թվականին: 5 ամիս անց նրանց միությունը խախտել էր Ջենիֆեր Լոպեսը:
2014 թվականին երգիչը ցանկացել էր կրկին միանալ Շենոն դե Լիմային և նրան ամուսնության առաջարկ էր արել, ինչը մոդելը չէր մերժել:
Նրանց 2-ամյա ամուսնությունն ընդհատվել է կրկին Լոպեսի պատճառով, ով Էնթոնիի հետ10-ամյա ամուսնությունից հետո կրկին մտերմացել է նրա հետ:
Վենեսուելական մոդելը ամուսնուց վերջնականապես բաժանվել է այն բանից հետո, երբ տեսել է, թե նա ինչպես է բեմում համբուրվում Ջենիֆեր Լոպեսի հետ: