Դի Կապրիոն ճաշել է երկրպագուհու հետ (լուսանկարներ)
Լեոնարդո դի Կապրիոն հայտնի է ոչ միայն իր դերերով, այլև գլոբալ հասարակական խնդիրների հանդեպ ունեցած հետաքրքրվածությամբ: Այս անգամ նա որոշել է զբաղվել անտուն մարդկանց և գործազրկության խնդրով: Նա այցելել է Էդինբուրգի «Home» սրճարան, որը ոչ միայն կերակրում է անտուն մարդկանց, այլև միշտ պատրաստ է աշխատանք տալ նրանց: Այս մասին գրում է Filmpro.ru-ն:
Մինչև այնտեղ գնալը Դի Կապրիոն բարեգործական վիճակախաղ-աճուրդ է կազմակերպել, որի հաղթողը աստղի հետ ճաշելու հնարավորություն կստանար: Այն հաղթել է Էլիս Լովելը, ով նշել է, որ Դի Կապրիոյի հետ «ֆանտաստիկ մի քանի ժամ» է անցկացրել, որոնք «բավականին սյուրռեալ են եղել», սակայն նրա կարծիքով, դերասանի հմայքն ու անկեղծությունը թույլ են տվել մոռանալ անհարմարությունների մասին:
Ճաշելուց հետո Լեոն հանդիպել է իր երկրպագուների հետ, ովքեր նրան են սպասել ռեստորանի մոտ՝ չնայած անձրևոտ եղանակին, և փորձել է յուրաքանչյուրին գոնե երկու րոպե տրամադրել: