Սերգեյ Լազարևը խոստովանել է իր ունեցած ֆոբիայի մասին
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը խոստովանել է, որ ռիպոֆոբիայով է տառապում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երգիչն ասել է, որ իր համար շատ դժվար է համերգների գնալ, ճանապարհորդել, քանի որ ինքը շատ զզվող բնավորություն ունի և զզվում է կեղտից:
«Ես զզվում եմ գնացքներից: Շատ մաքրասեր եմ և սիրում եմ, որ ամեն բան իր տեղում է լինում»,- ասել է երգիչը:
Ռիպոֆոբիան վախ է փնթիությունից, կեղտից: Այս հիվանդության մեղմ տարբերակը շատերին է բնորոշ: Բարդ դեպքերում մարդը չի ցանկանում շփվել մյուսների հետ, ձեռք ձեռքի տալ և մեկուսանում է արտաքին աշխարհից: