Ջոլին ամուսնուց բաժանվելուց հետո առաջին անգամ երևացել է հանրության առաջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից հեռանալուց հետո առաջին անգամ երևացել է հանրության աչքին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նա վերադարձել է իր աշխատանքին, նկարահանումներին: Մինչ Փիթը պատրաստվում է աշխարհին ներկայացնել իր նոր ֆիլմը, Ջոլին որոշել է հերթական անգամ հոգ տանել կանանց մասին՝ պաշտպանելով նրանց իրավունքները:
Դերասանուհին Անվտանգության խորհրդին կոչ է արել ուշադրություն դարձնել կանանց և երեխաների նկատմամաբ բռնության, խտրականութան խնդիրներին:
Հիշեցնենք, որ նա արդեն 15 տարի է, փախստականների իրավունքների հարցով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է: