Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվե՞ն
Քիմ Քարդաշյանի կյանքում հիմա դժվարին պահեր են: Իսկ այդ ամենը սկսվեց Փարիզում նրա վրա կատարված հարձակումից հետո: Քիմ Քարդաշյանը սթրեսային իրավիճակում է, իսկ նրա ամուսինը՝ Քանյեն, այս դժվարին պահին նրա կողքին չէ: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Radar.online-ին:
Նշվում է, որ սկզբնական ժամանակահատվածում ամուսինը նրա կողքին է եղել, սակայն հիմա կարծես հոգնել է կնոջից: Նա հիմա առավել շատ զբաղված է իր համերգային շրջագայություններով:
Քիմ Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրները պարբերականին հաղորդել են, որ Քիմն իրեն միայնակ է զգում, քանի որ ամուսինը մշտապես համերգներով է տարված:
Ֆոտոմոդելն անգամ սկսել է մտածել բաժանության մասին: