Ալլա Պուգաչովան գովեստի խոսքեր է շռայլել Դիմա Բիլանին
Չնայած այն հանգամանքին, որ Ալլա Պուգաչովան շատ պահանջկոտ է և շատ քիչ է գովեստի խոսքեր շռայլում, սակայն այդ խոսքերը նա չի խնայել երգիչ Դիմա Բիլանի համար: Վերջերս Պուգաչովան «Билан 35» շոուի հյուրն է եղել՝ «Crocus City Hall»-ում:
Պուգաչովն լրագրողների հետ զրույցում ասել է, որ առհասարակ ինքը երիտասարդ երգիչների համերգներին ներկա չի լինում, սակայն Դիմա Բիլանի հարցում բացառություն է արել:
«Նա հիանալի է: Սա այն է, ինչ ես սիրում եմ՝ իրական երգիչ և արտիստ: Ես նրան տարբեր կերպարներով եմ հիշում՝ և՛ վստահ, և՛ անվստահ, սակայն նա հասել է գլխավոր կետին՝ այն, ինչ հարկավոր է բեմում»,-ասել է Պուգաչովան: