Մերիլին Մոնրոյի զգեստը՝ հայտնի Ջոն Քենեդու ծննդյան արարողությունից, վաճառվել է 4.8 մլն դոլարով
Լոս Անջելեսում կայացած աճուրդի ժամանակ Մերիլին Մոնրոյի հայտնի հագուստը, որը դերասանուհին կրել է նախագահ Ջոն Քենեդու ծննդյան օրը, վաճառվել է 4.8 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Աճուրդը կազմակերպել է «Julien's Auctions» աճուրդի տունը: Սպասվում էր, որ հագուստի արժեքը կկազմի առնվազն 2 մլն դոլար :
Հենց այդ հագուստով է Մոնրոն երգել «Ծնունդդ շնորհավոր» երգը 1962 թ.-ի մայիսի 19-ի միջոցառման ժամանակ, որի նպատակն էր միջոցներ հանգանակել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համար: Այն կայացել է պետության ղեկավարի ծննդյան օրվանից10 օր առաջ: Դա դերասանուհի վերջին ելույթներից էր հանրության առաջ:
Հագուստը, որը զարդարված է փայփյուն քարերով, պատրաստված է կաթնագույն գործվածքից: