ՀՀ նախագահը հայտարարել է, որ աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին
Հայաստանի Հանրապետւոթյան նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է Ռուսաստանի գործողություններին Սիրիայում: Այս հայտարարությունը վերջինս արել է Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Մենք լիովին սատարում ենք այն հանգամանքին, որ Ռուսաստանը Սիրիայի կառավարության խնդրանքով օժանդակում է վերջինիս: Այստեղ չի կարող լինել ոչ մի խնդիր: Սիրիական պետության օրինական իրավունքն է օգնություն խնդրել, և Ռուսաստանի իրավունքն է օգնություն ցուցաբերել», - նշել է Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ Սիրիայում 20 հազար հայ քաղաքացիներ են մնացել: