Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է կրկնակի սպանության մեջ
Ռուսական շանսոն կատարողներից Լյուբով Ուսպենսկայան «Секрет на миллион» շոուի հյուրն է եղել և բացահայտել այն գաղտնիքը, որը պահել է 40 տարի: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Լյուբովը շատ անկեղծ է եղել և իր տղամարդկանց մասին շատ բան է պատմել: Սակայն ամենահիշվող պահը եղել է այն, երբ երգչուհին խոստովանել է կրկնակի սպանության մասին:
Այսպես է Ուսպենսկայան անվանել աբորտը, որն արվել է 15 տարեկանում: Լյուբովը խոստովանել է, որ 30-ամյա տղամարդու հետ սիրավեպ է ունեցել, և քանի որ Լյուբովն անսպասելիորեն հղիացել է անչափահաս տարիքում, աբորտն արվել է բնակարանում ապօրինի կերպով: Պարզվել է, որ երեխաները երկուսն են եղել:
«Աստված ինձ պատժեց աբորտի համար: Հետագայում առաջին ամուսնուս հետ լինելու տարիներին ես երեխա էի ուզում, և էլի երկվորյակ տղաներ լույս աշխարհ եկան ու մահացան: Ես մտածում էի, որ պատժված եմ և այլևս երեխա չեմ ունենա, սակայն չորրորդ ամուսնությունից ես ունեցա դստերս և հասկացա, որ Տերն ինձ ներել է և համարել, որ արժանի եմ մայր լինելուն»,- անկեղծացել է երգչուհին: