Քարդաշյանը ռիսկի է դիմում՝ ցանկանալով երրորդ երեխան ունենալ
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ով արդեն երկու երեխա է ունեցել, այնպես է սիրում մոր իր դերը, որ անպայման ցանկանում է երրորդ երեխան ունենալ: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Խնդիրն այն է, որ նրա առողջությունը թույլ չի տալիս իրականացնել իր ցանկությունը: Եվ աստղն ամեն ինչ կանի, իր բոլոր ուժերը ներ կդնի, որպեսզի ելք գտնի այս իրավիճակից:
36-ամյա Քիմը՝ 3.5 տարեկան Նորթի և Սենթի մայրը, ով շուտով մեկ տարեկան կդառնա, վերջերս խոստովանել էր, որ հուսահատ կերպով երազում է երրորդ անգամ մայրանալու մասին: Սակայն իր երկու դժվար հղիությունների մասին հիշողությունները Քարդաշյանին ստիպում են հետաձգել իր ցանկության իրականացումը:
Երբ նա վերջերս այցելել է բժշկի, վերջինս վճռականորեն դեմ է եղել Քիմի՝ երրորդ երեխան ունենալու մտադրություններին և նշել, որ այն կարող է սպառնալ Քարդաշյանի կյանքին ու առողջությանը: Եվ եթե երկու անգամ ամեն ինչ բարեհաջող է եղել, դա չի նշանակում, որ այդպես կլինի նաև երրորդ անգամ: