Երգիչ Վիտասը կրկին սկանդալի կիզակետում է հայտնվել
Երգիչ Վիտասը կրկին սկանդալի կիզակետում է հայտնվել: Խաբեբաները Վիտասի անունից գումարներ են հավաքել երկրպագուներից: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նշվում է, որ Կրասնոյարսկի 40-ամյա բնակչուհին ոստիկանություն է դիմել և հայտնել, որ իբրև Վիտասից որոշ հարցերի պատասխաններ ստացել է սոցիալական ցանցերի միջոցով, սակայն որոշակի գումարի դիմաց:
Մի քանի օր անց, սակայն, երկրպագուհին հայտնվել է խաբեբայի սև ցուցակում և այլևս չի կարողացել գրել նրան:
Երգչի պրոդյուսեր Սերգեյ Պուդովկինը մեկնաբանություն է տվել դեպքի հետ կապված և ասել, որ Վիտասն այդ դեպքի և նման այլ դեպքերի հետ կապ չունի: Ներկա պահին, երգիչը պատրաստվում է դատավարության: