Անդրեյ Դավիդյանի մահվան հարցում կարող է լինել բժիշկների սխալը
Ռուսական «Голос» նախագծի մասնակից և հիանալի երգիչ Անդրեյ Դավիդյանի մահվան հարցում կարող է լինել բժիշկների սխալը: Հոկտեմբերին նա վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտարարել է երգչի ներկայացուցիչ Յուրի Դենիսովը՝ «Московским комсомольцем»-ի հետ հարցոզրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ վիրահատությունը, որն իրականացվել էր հոկտեմբերի վերջին, իրականացվել է ընդհանուր անզգայացման միջոցով: «Մենք կպարզենք, թե այդ տարիքում, ինչու են բժիշկները նման քայլի դիմում: Վիրահատությունից հետո նա մշտապես ցավեր է ունեցել»,-ասել է Դենիսովը և հավելել, որ վիրահատությունից հետո Դավիդյանը մեկնել էր Ռիգա և վերադարձել մեծ նպատակներով, որոնք, սակայն չկարողացավ իրականացնել: