Մրայա Քերին շարունակում է անել այն, ինչը դուր չի գալիս իր փեսացուին
Վերջերս հայտնի է դարձել, որ 47-ամյա երգչուհի Մրայա Քերիի և օլիգարխ Ջեյմս Պակերի ամուսնությունը հետաձգվում է անորոշ ժամանակով: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Վեճի և բաժանման պատճառը Մրայա Քերիի չափազանց անկեղծ զգեստներն են և ազատ վարքը: Նրա սիրելին դժգոհ է այս փաստից:
Հաշվի առնելով Մրայա Քերիի գայթակղիչ արտաքինը՝ կարելի է հասկանալ տղամարդուն:
Եթե հաշվի առնենք, թե երգչուհին Մեքսիկայում վերջերս իր «Sweet Sweet Fantasy» տուրի շրջանակում ինչպիսի շոու էր կազմակերպել, կարելի է եզրակացնել, որ նա չի պատրաստվում փոխվել: