Դավիդյանը լեգենդար երաժիշտ էր. Մարիամ Մերաբովա
Դավիդյանի հետ անձամբ ծանոթ ջազային երգչուհի Մարիամ Մերաբովան, ով ևս մասնակցել է ռուսական «Голос»-ին, ափսոսում է, որ հասարակությունն իր համար Դաբիդյանին բացահայտեց չափազանց ուշ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երգչուհին նշել է, որ ափսոսում է, որ Դավիդյանի մասին մարդիկ իմացան միայն վերջերս:
«Անդրեյ Դավիդյանը միշտ հավատարիմ էր և ըստ արժանվույն ծառայում էր երաժշտությանը: Սա սարսափելի կորուստ է, Դավիդյանը լեգենդար երաժիշտ էր: Դժբախտաբար, նա միայն վերջին ժամանակներս հայտնի դարձավ լայն հանրությանը: Սակայն բոլոր պրոգրեսիվ մարդիկ, ովքեր նրա լավ երաժշտության երկրպագուներն էին, նրան ճանաչում էին: Անձամբ ես 89 թվականից գնում էի նրա համերգներին: Սակայն այն ամենը, ինչ նա ցանկանում էր ասել, ասել էր: Այլ բան է, որ բոլորը չէ, որ հասցրին նրան լսել: Նա միշտ համերգներ էր ունենում: Նա հեռացված չէր, սակայն հեռու էր հանրությունը, ով կարող էր ավելի երկար լսել լավ երաժշտություն»,- ասել է երգչուհին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է Անդրեյ Դավիդյանը: