Դևիդ Բոուիի արվեստի գործների հավաքածուն վաճառվել է 32.9 մլն ֆունտ ստերլինգով
Լոնդոնի «Sotheby's» աճուրդի կենտրոնում տեղի ունեցած աճուրդի ժամանակ աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Դևիդ Բոուիի արվեստի գործների հավաքածուն վաճառվել է 32.9 մլն ֆունտ ստերլինգով: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Աճուրդի գլխավոր իրը Ժան Միշել Բասկիայի «Օդի ուժը» աշխատանքն է, որը ձեռք բերելու համար պայքարում էին 6 գնորդներ: Նրա նախնական արժեքը գնահատվել էր 2.5-3.5 մլն ֆունտ, սակայն վաճառվեց 7.1 մլն ֆունտ ստերլինգով:
Աճուրդից ստացած գումարը գերազանցել է փորձագետների կանխատեսումները: Նրանք կանխավ հավաքածուն գնահատել էին 13 մլն դոլար: Աճուրդին այցելել է 1700 մարդ, իսկ գրեթե 26 000-ն էլ հետևել է աճուրդի ընթացքին համացանցի միջոցով: