Լեդի Գագան երկրպագուներին հորդորում է մասնակցել Թրամփի դեմ ստորագրահավաքին
ԱՄՆ-ում հայտնի երգչուհի Լեդի Գագան դիմել է իր երկրպագուներին և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնի կողմնակիցներին՝ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի դեմ ստորագրահավաքին մասնակցելու խնդրանքով: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Եթե դուք զգում եք, որ դուք վախենում եք ամերիկյան քաղաքականության ընթացիկ վիճակի և Սպիտակ տան համար, ստորագրեք այս հայտարարության տակ»,- ասել է երգչուհին:
Ստորագրահավաքը հրապարակվել է «Change.org»-ում: Այս մասին գրում է նաև «ABC News»-ը: Ստորագրահավաքի հեղինակները վստահ են, որ ընտրությունների արդյունքները հնարավոր է փոխել և Սպիտակ տունը հանձնել Հիլարի Քլինթոնին: