Գալկինը չի կարողանում ֆինանսապես ապահովել ընտանիքին
Ռուս հումորիստ Մաքսիմ Գալկինը Ալլա Պուգաչովային աշխատանքի է ուղարկելու ընտանիքում գումարի պակասության պատճառով: Այս մասին գրում է Paparazzi.ru-ն:
Ալլա Պուգաչովան թոշակի է գնացել և ընտանիք այլևս գումար չի բերում: Այս փաստը բավականին բացասաբար է անդրադարձել Գալկինի և Պուգաչովայի ընտանեկան բյուջեի վրա: Նշվում է, որ աստղային ընտանիքը սեփական մեծ տուն ունի՝ 3 000 քառակուսի մետր տարածքով:
Ինչպես հաղորդվում է, այսպիսի անշարժ գույքը պահելը Պուգաչովայից և Գալկինից պահանջում է ամսական130 000 ռուբլի: Բացի անշարժ գույքից, քիչ գումար չեն պահանջում նաև երեխաների բարձրակարգ մանկապարտեզը, անվտանգության աշխատակիցները և այլ ծառայություններ:
Ընտանիքում գումարի պակասության պատճատով Մաքսիմ Գալկինն իր կնոջը խնդրել է վերադառնալ մեծ բեմ: Չնայած նրան, որ Պրիմադոննայի ձայնն արդեն նախկինը չէ, նրանք, այնուամենայնիվ, նախատեսում են հաջորդ տարվանից համերգներ տալ: