Ջոլին զզվեցրեց իր բոլոր տղամարդկանց. օգտատերեր
Բլոգերների կարծիքով՝ Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկն իր սիրելի տղամարդկանց ստիպում է անինքնավստահություն զգալ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ջոլին րագրողների հետ կիսվել էր, որ իրեն է մեղադրում ամուսնալուծության մեջ: Անջելինան Բիլլի Բոբի հետ ամուսնացել էր 2000 թվականին, սակայն երեք տարի անց նրանք բաժանվել էին:
«Ես միշտ զգում էի, որ բավականաչափ լավը չեմ նրա համար»,- հայտնել էր Բիլլի Բոբը հարցազրույցներից մեկում:
Դերասանն իրեն սկսել էր անհարմար զգալ, երբ «Լարա Կրոֆտ» ֆիլմից հետո Ջոլիի հայտնիությունը բազմապատկվել էր:
Բազմաթիվ բլոգերներ միանգամից նշել են, որ Փիթի ու Ջոլիի բաժանումը նույն սխեմայով է: Նրանք պաշտպանել են տղամարդկանց՝ հայտնելով, որ Ջոլին իր բոլոր տղամարդկանց հասցնում էր անինքնավստահության: «Նրա համար ոչ ոք բավականաչափ լավը չէ: Ջոննի լի Միլերը, Բիլլի Բոբը, իսկ հիմա Բրեդ Փիթը»,- գրում են համացանցում: