Ռոբ Քարդաշյանը հայր է դարձել
Ռոբ Քարդաշյանը` Քիմ Քարդաշյանի կրտսեր եղբայրը, առաջին անգամ հայր է դարձել: Նրա սիրելի Բլեք Չայնան նրան դուստր է պարգևել: Վերջինիս համար սա երկրորդ երեխան է, նա արդեն մեծացնում է որդուն՝ Քինգ Քայրոյին, ում հայրը ռեփեր Թայգան է:
Երեխան ծնվել է Լոս Անջելեսի էլիտար հիվանդանոցներից մեկում, որի հիվանդասենյակի արժեքն է չորս հազար դոլար: Աղջկան կոչել են Դրիմ Ռենե (Ռենեն Չայնայի երկրորդ անունն է. նա նախկինում եղել է Անջելա Ռենե Ուայթ): Երջանիկ ծնողները երեխայի լույս աշխարհ գալու մասին տեղեկացրել են հանրությանը իրենց ինստագրամյան էջերում տեղադրելով ժպիտի պատկերներ: