Վոլոչկովան սկանդալից հետո վերադարձել է թատրոն
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ բեմ է բարձրացել ռեժիսոր Իոսիֆ Ռ.-ի հետ ունեցած սկանդալից հետո: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Պարուհին Նովոկուզնեցկի անվան դրամատիկական թատրոնում խաղացել է «Լեդի» ներկայացման մեջ, մարմնավորելով գլխավոր դերակատարներից մեկին:
«Ասել, որ ես չէի անհանգստանում պրեմիերայից առաջ, կնշանակի ոչինչ չասել»,-կիսվել է իր տպավորություններով Վոլոչկովան:
Վոլոչկովայի վերադարձը թատրոնի բեմ հաջող է անցել: Նա անգամ ծաղկեփունջ է ստացել՝ սպիտակ վարդեր: Այդ հիանալի ծաղկեփունջը նրան նվիրել է թատրոնի ղեկավար Սերգեյ Կուզնեցովը: