Հաճելի էր այսպիսի աջակցություն ստանալը. Բրեդ Փիթը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
Ամերիկացի դերասան Բրեդ Բիթը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ բաժանվելուց հետո իրեն սատարելու և աջակցելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով E! News-ին:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Բրեդ Փիթն առաջին անգամ կարմիր գորգի վրա էր հայտնվել՝ Ջոլիից բաժանվելուց հետո՝ «Համախոհները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ նա գլխավոր դերակատարն է:
«Իրականում, հաճելի էր այսպիսի աջակցություն ստանալը»,-ասել է Բրեդ Փիթը, սակայն հրաժարվել մեկնաբանել ներկա պահին Ջոլիի հետ ունեցած հարաբերություններն ու երեխաների խնամակալության հարցը: