Անջելինա Ջոլին առաջին պաշտոնական հայտարարությունն է արել
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին որոշել է առաջին պաշտոնական հայտարարությունն անել այն պահից հետո, երբ հայտնի է դարձել իր և Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին: Էնջին հայտնել է, որ ստիպված է եղել դիմել Բրեդի ագրեսիայի գործով քննությանը «ընտանիքի առողջության համար»: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Բրեդից մեղադրանքները հանելու ֆոնին սա որպես արդարացում է որակվում, սակայն 41-ամյա դերասանուհին պնդում է՝ դա պարտադրված քայլ է եղել, որին նա պետք է գնար իր առողջության և վեց երեխաների անվտանգության համար:
«Անջելինան ամենասկզբից ասում էր, որ ինքը պետք է ինչ-որ քայլեր անի իր ընտանիքի առողջության համար, և երբ 8-օրյա քննությունից հետո պարզվեc, որ Բրեդն անմեղ է, նա գոհ է և զգում է, որ իրենք բոլորն այժմ անվտանգության մեջ են»,- հայտնել է դերասանուհու ներկայացուցիչը:
Թե ինչից պետք է այժմ բուժվեն վեց երեխաները, նա չի մանրամասնել: