Բրեդ Փիթի դեմ գործը փակվել է
Երեխաների և ընտանեկան հարցերով վարչությունը հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի դեմ գործը փակել է: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Սոցիալական ծառայության աշխատակիցները համզոզվել են, որ Փիթը երեխաների նկատմամբ բռնություն չի գործադրում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոլին և Փիթը եկել են պայմանավորվածության, որ 6 երեխաները կմնան մոր խնամակալության տակ, սակայն Փիթը հնարավորություն կունենա թերապևտիկ այցելություններ կատարել: