Մեթյու Լյուիսը ներկա է գտնվել «Հարրի Փոթթերը և անիծյալ երեխան» ներկայացմանը (լուսանկար)
Մեթյու Լյուիսը, ով Հարրի Փոթթերի մասին ֆիլմում խաղացել է Նևիլ Լոնգբոթթոմի դերը, այն երջանիկներից մեկն է, ում բախտ է վիճակվել տեսնել «Հարրի Փոթթերը և անիծյալ երեխան» ներկայացումը: Ինչպես դերասանն է հայտարարել ներկայացման ավարտից հետո, պիեսը օգնել է նրան վերապրել գրեթե մոռացված սերը այդ կախարդական աշխարհի հանդեպ:
«Անթիվ շնորհավորանքներ և էլ ավելի մեծ շնորհակալություն ներկայացմանը մասնակցած այս բոլոր մարդկանց: Այս ֆիլմում խաղալը երազանք էր ինձ համար, որը կատարվեց, և ես արդեն մոռացել էի, թե ինչպիսի երկրպագու էի ես, իսկ վերջին երկու օրը ես նորից վայելեցի Հարրի Փոթթերի աշխարհը: Ես ինձ իննամյա երեխա զգացի՝ կրկին վերաբացելով ինձ համար այս աշխարհը», - գրել է նա իր ինսթագրամյան էջում: