Բրեդ Փիթը ընկերուհու ուղեկցությամբ հայտնվել է հանրության մեջ
Բրեդ Փիթն իսկական մենակյաց է դարձել այն պահից սկսած, երբ Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայտ է ներկայացրել: Դերասանը այս ընթացքում ստիպած հրաժարվել էր նախապես պլանավորած միջոցառումներ այցելելուց, նույնիսկ անտեսել էր «Դաշնակիցներ» ֆիլմի գովազդային արշավը, որտեղ նա նկարահանվել էր Մարիոն Կատիյարի հետ:
Սակայն կարծես թե Փիթը աստիճանաբար վերակագտնում է իրեն և օրերս որոշել է այնուամենայնիվ տնից դուրս գալ: Դերասանը մասնակցել է «Moonlight» ֆիլմի փակ ցուցադրությանը իր վաղեմի ընկերոջ՝ Ջուլիա Ռոբերտսի ուղեկցությամբ:
Պետք է ասել, որ, չնայած Փիթի դեմքին նշմարվող ժպիտին, ընդհանուր առմամբ, նրա տեսքը էական փոփոխությունների է ենթարկվել կնոջից բաժանվելուց հետո: Ըստ ականատեսների՝ Բրեդը բավականին նիհարել է և լրագրողների բացակայության ընթացքում եղել է հոգնած ու ճնշված: Փիթի կյանքում վերջին ժամանակներում, ինչպես տեսնում ենք, քիչ են ուրախանալու պատճառները: